Էկոլոգիա(ՀՀ էներգետիկան)

Էներգետիկան ինչպես Հայաստանի այլև այլ երկրների համար ունի մեծ նշանակություն: Էներգետիկան հնարավորություն է տալիս մեզ օգտվել տեխնիկայից և ապահովում  է լույսով: Այն մեր կյանքը դարձնում է հարմարավետ: Մարդիկ այնքան են սովորել հարմարավետ կյանքին, որ հենց էներգիա չի լինում, նրանք չեն իմանում, թե ինչ անել:

Չնայած հանածո վառելիքի բացակայության, Հայաստանն ունի էլեկտրակայանի արտադրության զգալի ներքին ռեսուրսներ։ 2006 թ. ոչ-ջերմային ներքին էլեկտրաէներգիայի արտադրությունը հաշվում էր ընդհանուր արտադրվող էլեկտրաէներգիայի , 76% -ը։ ատոմայինը՝43% -ը և հիդրոէլեկտրաէներգիան՝ 33%-ը։ 2002 թ. այդ թվերը հետևյալն էին, 56%, 32% և 26%։ Հայաստանը ընդհանուր առմամբ ունի 11 էլեկտրակայաններ և 17 ենթակայաններ։ 2010 թ. ապրիլին ջերմաէլեկտրակայանը, (աշխատում էր Ռուսաստանից և Իրանից ներկրված գազով) ապահովում էր Հայաստանի էլեկտրաէներգիայի մեկ-երրորդը։ 2010 թ. ապրիլին բնական գազով աշխատող ջերմային նոր էլեկտրակայան բացվեց Երևանում։ Այն անկախությունից հետո կառուցված ամենախոշոր էներգետիկ օբյեկտն է։ Հայաստանի էներգետիկ համակարգի մոտ 80 տոկոսը գտնվում է Ռուսաստանի վերահսկողության տակ։  Հայաստանի վիճահարույց Մեծամորի ատոմակայանը, որ կառուցվել է 1979 թ., ունի նախնական , has an installed capacity of 815 MW հզորություն, թեև նեկայումս միայն մի բլոկն է գործում 407.5 MW։ 2006 թ. ատոմակայանը ապահովում էր երկրի էներգիայի 42.9%-ը։ Միջուկային վառելիքը բերվում է Ռուսաստանից և այնուհետև Երևանից տեղափոխել ատոմակայան, քանի որ Թուրքիայի հետ սահմանը փակ է։  Թեև Հայաստանի Հանրապետությունը ատոմակայանի միակ սեփականատերն է, այն կառավարվում է ռուսական ընկերության կողմից United Energy Systems (UES) Մեծամորի ռեսուրսները կսպառվեն 2016 թ.։

Հայաստանը ծրագրում է նոր ատոմակայան կառուցել, որը կփոխարինի 1979թ. կառուցած Մեծամորի ատոմակայանին:

Էլեկտրաէներգիա ստանալու պրոցեսում Հայաստանի բնությանը շատ մեծ վնաս է հասցվել: 1930–ական թվականներից սկսած` Սևանա լճի ջրի անխնա օգտագործման արդյունքում (էներգիայի արտադրություն և ոռոգում) խախտվեց Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռությունը: Լճի մակարդակը 1933–2000թթ. արդյունաբերական շահագործման հետևանքով իջավ 19.6 մետրով, իսկ ծավալը նախկին 58.5 մլրդ խմ-ից կրճատվեց մինչև 32.5 մլրդ խմ: 1980-ական թվականներին Հայաստանի տարածքի 11%-ը ծածկված էր անտառներով, սակայն այսօր այդ ծածկույթը զգալի չափով նվազել է: Մենք չունենալով բավարար տարածք, էներգիա ստանալու համար շատ ենք վնասում բնությունը:

.Մենք կարող ենք ստանալ արևային էներգիա: Հայաստանը լինելով լեռնային երկիր, կարող ենք նաև ստանալ քամու էներգիա:

. Մենք ուղղակի կարող ենք քիչ էներգիա վատնել և խնայել այն: Օր.` լույսերը կարող ենք անջատել եթե դրա  կարիքը չկա: Կարելի է տարին մի քանի անգամ Երկրում անջատել ամբողջ հոսանքը, այդպես կխնայենք բավարար էներգիա:

Leave a comment